ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, թե ԱԳՆ ուղղված հարցումներին շաբաթներով պատասխան չի գալիս։ Նա նաև իր մոտ եղած փաստաթղթերն է տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Տալիս եք տրցակ, որ մուտք եք արել, կառավարությունը ոչ թե անբավարար պատասխան է տվել, այլ ուշ է տվել, դեղին թղթով է տվել, թուղթը ճմրթված է եղել... Հիմա սա ի՞նչ անեմ․ սրանք պատասխանով են, չէ՞»։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ թղթերը տվել է, որ պահի։
«Պահեմ, ի՞նչ անեմ։ Հա, լիարժեք պատասխան։ Դուք մանիպուլյացիայի արքան եք, այստեղ Ձեզ հետ վիճելու միտք չունեմ։ Ոչ լիարժեք պատասխան։ Միշտ կարելի է ասել՝ պատասխանը ոչ լիարժեք է, ու դրա տակ սղցնել, գնալ։ Եկեք՝ աճպարարությամբ չզբաղվենք»,- ասաց Սիմոնյանը։