Քաղաքական

Կրթահամալիների միավորումը չի հակասում ակադեմիական քաղաքի կոնցեպտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա որևէ ձևով չի հակասում ակադեմիական քաղաքի ընդհանուր կոնցեպտին և չի հավակնում լինել 1 կամ 2 տարվա փոփոխություն». ԱԺ ամբիոնից հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե ինչու է մի բան ստեղծվում, որը 2-3 տարի հետո չի լինելու։

Սարգսյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի հետ պրոցեսն այնպես են գծագրել, որ այս միասնական կրթահամալիրը լինի մեկ միասնական սպայական համալսարանի մաս։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միավորելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում