Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։
Զրուցակիցներն ամփոփել են անցյալ շաբաթ Եվրաջասթի պատվիրակության Հայաստան կատարած այցելության արդյունքները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազություն և այլ իրավապահ մարմինների հետ Եվրաջասթի համագործակցության հարցերը։
Հանդիպմանը դեսպան Բալայանը Եվրաջասթի նախագահին հանձնել է ՀՀ Գլխավոր դատախազության Համագործակցության մեդալը՝ ի գնահատանք Եվրաջասթի և Գլխավոր դատախազության միջև փոխգործակցության հաստատման և ամրապնդման գործում Լադիսլավ Համրանի ունեցած նշանակալի ավանդի։
Նախագահ Համրանը հայտնել է իր խորին երախտագիտությունը ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և դատախազության գործընկերներին իր գործունեության գնահատականի և համագործակցության օրինակելի բարձր մակարդակի համար։