Քաղաքական

«Ռազմարդյունաբերական ոլորտը զարգանում է». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ տեխնոլոգիաների տրանսֆերը նաև ռազմարդյունաբերության ոլորտում են իրականացվում․

«Այստեղ մեր ռազմարդյունաբերողների կողմից գեներացվում են ինովացիոն գաղափարներ, որոնք դրվում են տեխնոլոգիաների տակ։ Վերջին մի քանի տարվա ընթացքում 100 անգամ ավելացել է հայրենական արտադրողներին իջեցված պետպատվերը՝ ՊՆ-ի կողմից եռամյա պայմանագրերով հասնելով 171 մլրդ դրամի։ Մինչև տարեվերջ այս թիվը աճելու միտում ունի։ Այս տարի ոլորտում ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ և այլ մասնագետներ։ Ռազմարդյունաբերական ոլորտը զարգանում է»,- ասաց նախարարը՝ նշելով, սակայն, որ առկա իրավական դժվարությունները խոչընդոտում են դրան։

Մանրամասները՝ տեսանյութում