Քաղաքական

ԱՄՆ-ը հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը

Դեսպան Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծել է, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն կոմերցիոն կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը։