Քաղաքական

Քննարկել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:

Հանդիպմանը քննարկել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները:

Քննարկել ենք տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս իրականացման հնարավորությունները»: