Քաղաքական

Քննարկվել են Հայաստանի և Ուգանդայի հարաբերությունների զարգացման հեռանկարները

Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ տանել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում օրակարգի հարստացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ։