«Ես կուզեի, որ Գրիգոր Մինասյանը սահմանադրություն կարդա». հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականից հետո նախարար Գրիգոր Մինասյանի գրառմանը։
«Արդարադատության նախարարը, փաստորեն, սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժությամբ չեն զբաղվում։ Նրանք սահմանադրությամբ վերապահված իրենց լիազորություններն են իրացնում»։
Ըստ Քոչարյանի՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժողովուրդը դժգոհ է երկրում արդարադատության ռեֆորմների ընթացքից ու բովանդակությունից, ինչպես նաև կադրային քաղաքականությունից. «Արդարադատության նախարարը շատ անթույլատրելի ու վտանգավոր հայտարարություն է արել. նա պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ, սահմանադրական կարգի հետ կապված մի բանավոր տեքստ է ասում։ Կարծում եմ՝ եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է այստեղ բացատրություն տա՝ ո՞վ է խարդավանքով զբաղվող պատգամավորը»։
Քոչարյանը նաև ասել է, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով քննարկում անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները փոխանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը