Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Կիրանցում տեղի ունեցած սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է եղել․
«Կիրանցում սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է եղել, որևէ հակասություն չկա գործընթացում։ Եթե շատ ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը և կհասկանաք, որ հակասություն չկա գործընթացում»,- հայտարարել է Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ապրիլի գործընթացը անօրինական է տեղի ունեցել։
Հարցին՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն, թե սահմանի որ հատվածում է սահմանազատման գործընթացը շարունակվելու, Գրիգորյանն ասել է.
«Սահմանազատման հաջորդ էտապի հետ կապված դեռևս որոշում չկա։ Մենք պետք է ներպետական կանոնակարգերը ավարտենք»։