Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ։
«ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ես և իմ գործընկեր Աբդալլահ Բոու Հաբիբը քննարկեցինք Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը: Անկեղծ ցավակցություն հայտնեցի Լիբանանում քաղաքացիական բնակչության շրջանում վերջին զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը»,- ասվում է Արարատ Միրզոյանի՝ «X»-ի էջում արված հրապարակման մեջ։