«Հարաբերություններում կան պրոբլեմներ, և՝ ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հավասարակշռենք և փորձենք բոլոր խութերը վերացնել»․ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակին։
«Իրավիճակը աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում՝ առավել ևս։ Ըստ այդմ, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն․ պետք է փորձել բացատրությունները հասկանալ և որոշումներ կայացնել։ Ռադիկալիզմի կարիք չկա»,- հայտարարել է Գրիգորյանը։