Քաղաքական

ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել ՀՀ հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրածներին

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն և անվտանգություն»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։