Քաղաքական

ՄՊՀ նախագահը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում քննարկել է համագործակցության արդյունքները և հետագա քայլերը

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդգրկող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է CLDP ծրագրի շրջանակում մի շարք ուղղություններով համագործակցության հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույցին և դրա ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքներին:

Ծրագրի պատասխանատուները նշել են, որ տպավորված են ՄՊՀ մասնագետների պրոֆեսինալիզմի և աշխատանքներում ներգրավվածության բարձր մակարդակով:
Գեղամ Գևորգյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից՝ կարևորելով թվային շուկաներում մրցակցային մարտահրավերների արդյունավետ կառավարման գործում միջազգային փորձը:


Նախանշվել և մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, ներառյալ թվային հարթակներին առնչվող առաջարկների իրականացումը, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն: