Քաղաքական

«Խաղաղությունն այսօր գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այսօր ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ադրբեջանի նախագահը և ես հայտարարել ենք, որ պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է, այժմ պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայանեցվել է, ստորագրել այն, ունենալ խաղաղության համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհետև շարունակել մյուս հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկել ՍԴ։

«Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ դա հավանական չէ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նաև իրականության ձևախեղում է այնվանել բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ, որևէ փաստաթղթով համաձայնել է, որ իր տարածքում 3-րդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը։