Քաղաքական

Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին: