Քաղաքական

Հաստատվել է 2025թ. բյուջեի նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2025թ. պետբյուջեի նախագիծը։

2025թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 2 տրլն 873.1 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 759.9 մլրդ դրամ:

Բյուջեի ծախսերը 2025թ. նախատեսվում են 3 տրլն 482.4 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 2 տրլն 749.2 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով՝ 733.2 մլրդ դրամ, ըստ որում, կապիտալ ծախսերը նախատեսվում են զգալիորեն բարձր մակարդակում՝ տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման համար։

Բյուջեի պակասորդը նախատեսվում է 609.4 մլրդ դրամ:

Բյուջեի նախագծում նպատակ է դրված ապահովել 5.6 % տնտեսական աճ: ՀՆԱ-ն կախատեսվել է 11 տրլն 50 մլրդ դրամ, իսկ միջին գնաճը՝ 3.5%:

Նախագիծը կուղարկվի ԱԺ՝ հաստատման։