Քաղաքական

Պետական մարմինների պահպանության ծախսերն աճելու են

2025թ․ պետական բյուջեի նախագծում ավելացել են պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերը։ Այդ նպատակով նախատեսված է հատկացնել շուրջ 164,7 մլն դրամ, ինչը 8.9%-ով ավել է 2023թ․, և 1,7%-ով՝ այս տարվա հատկացումներից։

Radar Armenia-ն տեղեկացավ նաև, որ 2025թ․ պետբյուջեում պետական մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով 21275 հաստիքները, որը 2024թ․ համեմատ նվազել է 4-ով:

Ա.Գ.