Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար ԱԺ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել. տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ ո՞ր պատգամավորներն են նախաձեռնել այդ գործընթացը, Աղազարյանը չպատասխանեց՝ հրաժարվելով անուններ տալ, միայն հաստատեց, որ նման բան կա։
Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց։
Հարցի վերաբերյալ արդարադատության նախարարությունը դեռ պարզաբանում չի տվել։
Հայկ Մագոյան