Քաղաքական

«Ժպտում էր, գիրքն ինչպես էր պահել.․․ երկրորդական հարցեր են». Թունյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին Փաշինյան-Էրդողան հանդիպման մեջ տպավորել է այն, որ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին է ներկայացնում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը. այս մասին ճեպազրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով դիտարկումներին, որ Նիկոլ Փաշինյանը գրկել է Էրդողանի գիրքը կամ լայն ժպտում է։

«Եթե կենտրոնանանք՝ որտեղ էր հանդիպումը, ժպտում էին, թե չէին ժպտում, կամ ինչ դիրքով էին նստած, գիրքն ինչպես էր պահել, դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են։ Շատ ավելի կարևոր է, որ Հայաստանը փորձում է իր սահմանակից խոշոր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար խաղաղությունը հնարավոր է» գիրքը։