Քաղաքական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: