Քաղաքական

Մտքեր են փոխանակվել անվտանգային հարցերի շուրջ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը: Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ:

Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: