Քաղաքական

«Կիպրոսի հետ համագործակցությունը ներառում է նաև պաշտպանական գնումների ոլորտը». նախարար

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այսօր խոսել է անվտանգության և պաշտպանական բնագավառում հայ-կիպրական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք բովանդակալից են և զարգացող․

«Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձել ռազմական անձնակազմի ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը։ Մեր ԶՈւ-երի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ ավելի է ամրապնդվել, բայց միևնույն ժամանակ զարգացել է փոխադարձ հարգանքն ու փոխըմբռնումը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ՝ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունն ու հարաբերությունները, ինչպես, օրինակ, համատեղ զորավարժությունների ձևաչափում»,- ասել է նա։