Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ նոր որակ են հաղորդելու Կիպրոսի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը.
«Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Գործընկերոջս հետ բովանդակային քննարկումներ ունեցանք պաշտպանական համագործակցության զարգացման, անվտանգային հարցերի շուրջ, ամրագրեցինք, որ պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, վերջին տարիներին դինամիկ զարգանում է, սակայն ունենք նաև չօգտագործված մեծ ներուժ, որն առաջիկայում կյանքի ենք կոչելու։ Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է երկու երկրների պաշտպանական կարողությունների զարգացմանը, մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ամրապնդմանը տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստելուն»,- ասել է նա։
Պապիկյանը կարևորել է նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը՝ նշելով, որ այն ուղղված է երեք երկրների համատեղ նպատակների իրականացմանն ու մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։