Քաղաքական

Վարչապետը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: