ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի՝ ՍԴ-ում քննությանը։
Նա նշել է, թե միջազգային պայմանագրերը պետք է անպայման քննվեն ՍԴ-ում. «Բարձր դատարանը հենց դրա համար էլ հավաքվել է, որ որոշի՝ հակասում է, թե ոչ»,- ասել է նա՝ պնդելով. «Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք, կարձանագրենք։ Եթե չտեսանք, էլի մի կասկածեք․ ասելու ենք՝ խնդիր չկա»։