Քաղաքական

ՍԴ-ում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննությունը

Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը։

Այն ընթանում է գրավոր․ գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։

Թե երբ կլինի որոշումը, ՍԴ-ի հանրային կապերի բաժնից չհստակեցրին, այլ միայն նշեցին՝ որոշում լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնեն։

Հայկ Մագոյան