Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով, որ հոկտեմբերի 2-ից սկսում են պայքարի նոր փուլ․
«Մենք չուզեցինք հանրահավաքային տեսքով հանդիպել մեր ակտիվ մասնակիցներին, այս պայքարն ուղղակիորեն կրողներին: Ցանկացանք դահլիճային տարբերակով նախանշել բոլոր նպատակներն ու ուղիները»,-ասել է նա՝ անդրադառնալով սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հավաքին։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ից սկսելու են պայքարի նոր փուլը. «Հոկտեմբերի 2-ին՝ ժ․18:30, կլինենք Հանրապետության հրապարակում, որից էլ կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ այս ընթացքում վերլուծել են իրենց գործողություններն ու մեթոդները։