Քաղաքական

Հրայր Թովմասյանը խնդրահարույց բաներ է տեսնում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի՝ ՍԴ-ում քննությանը, նշել է, թե խորհրդակցական սենյակում կբարձրաձայնի դիտարկումները։

«Խնդիրներ եթե նկատել եմ, առաջին հերթին պետք է խորհրդակցական սենյակում բարձրացնեմ, նոր՝ լրատվամիջոցների համար»,- ասել է նա։ Հարցին՝ այսինքն խնդրահարույց որևէ բան չե՞ք տեսնում, նա նշել է. «Իհարկե, տեսնում եմ, բայց այնտեղ կբարձրաձայնեմ»։