Քաղաքական

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ «Մարտի 1»-ի գործի քննությանը

Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի քննությունը։ Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։ Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել։

Radar Armenia-ի հետ զրույցում պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մանրամասնեց բացակայության պատճառները՝ նշելով. «Այսօր տեղի ունեցող դատական նիստի վերաբերյալ նախագահ Քոչարյանը ծանուցում չի ստացել: Ներկայումս նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը  վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»։

 Հայկ Մագոյան