Քաղաքական

«Արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»․ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորելով Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին և շնորհակալություն հայտնել ԱԳ նախկին նախարար Ստեֆան Սեժուրնեին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ժան Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել նրա հետ՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ամրապնդելու և մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է X-ի իր էջում։

Միրզոյանը նաև երախտագիտություն է հայտնել Սեզզուրնեին համագործակցության համար։

«Այն հիմնված էր Հայաստան-Ֆրանսիա ամուր բարեկամության վրա, որը մենք հաստատել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերության ամրապնդման և հարավկովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու այս կարևոր ժամանակաշրջանում։ Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ ապագայում»,- գրել է Միրզոյանը։