Քաղաքական

Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առիթով

Ուկրաինայի ԱԳՆ-ն Х սոցցանցի իր միկրոբլոգում հրապարակել է շնորհավորական ուղերձ Հայաստանի Անկախության օրվա առիթով։

«Ջերմ շնորհավորանքներ Հայաստանին և ՀՀ ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա առթիվ։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների պատմական բարեկամությունն ու կապերը և ակնկալում ենք մեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է գրառման մեջ։