Հասարակություն

Ինչի՞ դիմաց է Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը միանձնյա սեփականացրել

Աժ  ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց՝ ՀԷՑ-ի սեփականատերն ինչ գնով է ձեռք բերել բաշխիչ ցանցերը, և ինչի դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունն անցել Սամվել Կարապետյանին․ ինչու՞ է այս վիճակը։

Բաղրամյանն ասաց, որ ՀԾԿՀ-ին հետաքրքրում է այն հատվածը, որը սակագնում բեռ է դառնում, իսկ դա տեղի է ունեցել 2012թ. ՀԷՑ-ի մասնավորեցման ժամանակ․

«Մասնավորեցվել է 40 մլն դոլարով։ Այդ 40 մլն-ն է եկել սակագնային մարժա։ Դրանից հետո «Ինտերռաուն» ծախել է չգիտեմ՝ ում, հետո՝ «Տաշիր գրուպ»-ին։ Այդ արանքում ով ում ինչ է վճարել, սակագնային տեսանկյունից չի հետաքրքրում, որովհետև դա սակագին չի դառնում և բաժանորդի վրա որևէ կերպ չի անդրադառնում։ Դրա համար էլ այդ մասը մեզ, որպես հանձնաժողով, չի հետաքրքրում»,- ասաց նա։

Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ձեզ չի հետաքրքրում, մեզ է հետաքրքրում, հաջորդ հանդիպման ժամանակ սեփականատիրոջից ճշտեք»։