74 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը։
Գեղամյանը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր.
1995-1999 թթ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 7 ընտրատարածքից։
1999-2003 թթ. պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով՝ «Իրավունք և միաբանություն» դաշինքից։
2003-2007 թթ. եղել է ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով՝ ԱՄ կուսակցությունից։ Եղել է խմբակցության ղեկավար։
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
ՀՀԿ ցուցակով նա պատգամավոր էր դարձել նաև 2017 թվականին։
Գեղամյանը 1998, 2003 և 2008թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու:
1997թ. հիմնադրել և գլխավորում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: