Քաղաքական

«ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ-ում տեղի ունեցած քննարկումից։

«ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. քննարկման թեմաները մեր անհաջողություններն էին հակակոռուպցիոն պայքարում, դատաիրավական ոլորտում, կադրային քաղաքականության մեջ։

Հետևությունն այն էր, որ սխալները պետք է ուղղել «թացը չորին չխառնելու» տրամաբանությամբ»,- գրել է վարչապետը։

Ըստ ՔՊ գրասենյակի հաղորդագրության՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։

ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը հանդես են եկել զեկույցներով։