Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2022-2023թթ. Հայաստանն իր տնտեսական տեմպերով եղել է աշխարհի առաջատար տասնյակում․
«Այս տարի ևս կա բարձր աճի տեմպ, և նույնպես կլինենք առաջատար երկրների շարքում։ Մասնավորապես, 2022թ. Հայաստանում արձանագրվել է 12.6% տնտեսական աճ, 2023-ին՝ 8.3%, որն աշխարհում եղել է 4-րդ, իսկ Եվրոպայում՝ 1-ինը։ Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճը 6.5% է կազմում»։
Նրա խոսքով՝ այս տարվա թիրախը 7%-ն է. «Այնուամենայնիվ, շատ մոտ ենք ՀՆԱ-ն 50%-ով ավելացնելու ցուցանիշին»։
Մանրամասները՝ տեսանյութում