Քաղաքական

«Բանակում հայրենական արտադրության կիրառելի զենքեր ունենք արդեն». Մխիթար Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ ռազմարդյունաբերողների համար վերացրել են շահույթի շեմը՝ խրախուսելով նոր ներդրումները դեպի ռազմաարդյունաբերության ոլորտ։

Նրա դիտարկմամբ՝ տասնամյակներ շարունակ այս արհեստական շահույթի շեմը խոչընդոտել է ոլորտի զարգացումը։ Ըստ նրա՝ այս ոլորտում գործունեություն իրականացնող բիզնեսների համար որևէ սահմանափակում չպետք է գործի, քանի որ ռազմարդյունաբերությունը դառնալու է տնտեսության կարևորագույն սեգմենտներից մեկը. 

«Սա մեզ տալու է ոչ միայն տեխնոլոգիական առավելություն զինված ուժերի համար, հնարավորություն՝ տնտեսության կառուցվածքի մեջ ունենալու ևս մեկ զարգացած ուղղություն, այլև բարձրացնելու է Հայաստանի միջազգային կշիռն ու վերափոխելու է միջազգային իմիջը»։

Հարցին՝ զինված ուժերում հայրենական արտադրության կիրառելի զենքեր կամ այլ միջոցներ կա՞ն արդեն, նախարարը դրական պատասխան տվեց։