Քաղաքական

Ալեն Սիմոնյանն ընդունել է Կանադայի դեսպանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Քննարկվել են ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Կանադա կատարվելիք այցի նախապատրաստական հարցերին: