Քաղաքական

«Ռազմարդյունաբերությանը տրվող գումարի չափը 100 անգամ ավելացել է»․ Գրիգորյան

«Ռազմարդյունաբերությանը տրվող գումարի չափը 100 անգամ ավելացել է»․ Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում հայտնել է, որ մոտ 100 անգամ ավելացել է ռազմարդյունաբերության պատվերի ծավալը․ 

«Հնարավորինս կարճ ժամանակաշրջանում կհասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30%-ը բավարարվի ներքին արդյունաբերության, այսինքն, ռազմարդյունաբերության շնորհիվ»,– նշել է նա։ 

Քարտուղարը հույս է հայտնել, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կկարողանան մարսել այս ծավալը և կշարունակեն սպասարկել երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական