ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար․
«Մենք ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»,– ասել է նա։
ՀԱՊԿ–ում գործունեությունը վերականգնելու հնարավորությանն անդրադառնալով՝ նա ասել է, որ գործունեությունը լիարժեք կվերականգնի միայ այն պարագայում, երբ Հայաստանի բարձրաձայնած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ․ «Մեր շեշտադրումից անցել է ուղիղ 2 տարի․ այլևս ակնհայտ է, որ չեն էլ հնչելու, և որքան այդ պատասխանները չեն հնչում ու համոզիչ չեն, ամեն րոպե, ամեն վայրկյան Հայաստանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»։ Ըստ նրա՝ Հայաստանը դեռ չի անցել անդառնալիության կետը, բայց մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում կանցնի։