Քաղաքական

«Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրությանն առնչվող խնդիրներին՝ նշելով, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի հանդեպ․

«Նրանց սահմանադրությունը հղում է անում 1991թ. անկախության ակտին, որն էլ իր հերթին հղում է անում 1918-1920թթ․ Ադրբեջանի առաջին հանրապետությանը և դրա հռչակագրին, որում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում։ Բացի այդ, Ադրբեջանը 1919թ. Անտանտի պետություններին և Ազգերի լիգային ներկայացվել է պաշտոնապես քարտեզ երկրի տարածքի մասին, որը ներառում է Հայաստանի  Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերից հատվածներ։ Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չի բարձրաձայնում, չի ասում՝ Ադրբեջանը թող սահմանադրությունը փոխի, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում