ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնկալում է, որ Հայաստանը դադարեն ընկալել որպես ֆորպոստ․
«Հայաստանը ֆորպոստ չէ․ եկեք դադարենք ընկալել որպես ֆորպոստ։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի միակ ֆունկցիան պետք է լինի իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելը։ Կրկին այն ըմբռնմամբ, որ բարեկեցության մեջ մտնում են ազատությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը»,- ասաց նա։