Քաղաքական

«ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ առևտրային կապերը նվազեցնելու խնդիր չենք դրել»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը տնտեսության դիվերսիֆիկացիայի գնալուց խնդիր է դրել ոչ թե նվազեցնել առևտրաշրջանառության ծավալները ԵԱՏՄ–ի հետ, այլ՝ ավելացնել ծավալները ԵՄ–ի հետ։

Ըստ նրա՝ ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերությունները նախկինում էլ են եղել ակտիվ․ «Մենք խնդիր չենք դրել, որ ԵԱՏՄ–ի կամ ՌԴ–ի հետ պետք է մեր առևտրային կապերը նվազեցնել կամ խզել»։

Անդրադառնալով ԵՄ–ին անդամագրվելու հնարավորությանը՝ նա ասել է, թե պետք է շատ ուշադիր լինել խնդիրներ ձևակերպելիս, որպեսզի դրանց լուծման ճանապարհին նոր հիասթափություններ չառաջանան ժողովրդի շրջանում։ Այս համատեքստում նա կարևորել է նաև ԵՄ–ի հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունները ևս՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ–ի հետ չունի ուղիղ ցամաքային սահման․ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ առանց ԵԱՏՄ–ի հետ ընդհանուր սահման ունենալու»,– ասել է նա։