Քաղաքական

ՔՊ նիստում հաստատվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը

Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը։

Քննարկվել են Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և կուսակցության Վայքի տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր։