Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 17-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ ներկա է գտնվել Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի ԱՐՄԱԹ կրթական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է մարզպետը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ինժեներական լաբորատորիայի բացման աջակիցներին` մարզպետը կարևորել է ծրագրի նշանակությունը գյուղական բնակավայրերի դպրոցականների շրջանում։ Ծրագրի շնորհիվ Նորակերտ գյուղի և հարակից բնակավայրերի դպրոցականները կստանան անվճար տեխնոլոգիական կրթություն, կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։
ԱՐՄԱԹ կրթական կենտրոնում Արմաթն օդում ծրագրի շնորհիվ աշակերտները կտիրապետեն նաև անօդաչու թռչող սարքերի ծրագրավորմանը և սարքերի գործնական կիրառմանը, կունենան բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ոլորտի նորարարական ծրագրերին։