Քաղաքական

«Խաղաղություն չեն մուրում». Ս․ Օհանյան

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ խորհրդարանական նիստերն անցնում են երկրի համար բարդ ռազմաքաղաքական պայմաններում, երբ հարևանների կողմից շարունակվում են ճնշումներն ու պարտադրանքները․

«Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և չի վերջացել․ արցախյան հակամարտությունը չի ավարտվել։ Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ողջ Արցախը և դրա համար պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է արվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրերին հայաթափվեց ԼՂ-ն։

Ըստ Օհանյանի՝ խաղաղություն չեն մուրում, այն պետք է լինի արժանապատիվ։ Նա տեսակետ է հայտնել, որ խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և ճնշումների արդյունք է. «Ադրբեջանի այս հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է․ այն շեղում է իրողություններից»։