Քաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի հանդեպ թշնամանքի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մենք եվրոպական շրջանակներում աջակցելու ենք Հայաստանին». հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Եվրոպացիները և Հայաստանը ցանկանում են սուվերեն կերպով շարունակել իրենց հարաբերությունները, և Ֆրանսիան ամեն ինչ արել է, որ ԵՄ-ի ու ՀՀ-ի հարաբերությունները զարգանան ու խորանան»,- ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ, «չնայած սպառնալիքներին ու ակնհայտ թշնամանքին, որ ՌԴ-ն դրսևորում է և ցանկանում ճնշել Հայաստանին, վերջինս շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն,  և փուլ առ փուլ առաջ է գնում»․ «Ֆրանսիան աջակցում է Հայաստանին»․ ընդգծել է նախարարը։