ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ․
«Շատ բնական է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև 1990-ական թվականներին պարտություն է կրել։ Հետո՝ 2020թ․ պատերազմում, արձանագրեց հաջողություն, հաղթեց, և հիմա անհանգստացած են, թե ապագայում ինչ է լինելու։ Բայց մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է։ Մենք էլ ենք անհանգստացած Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության ձեռքբերմամբ։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները լիքը կլինեին, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, ոչ թե կկանգնեինք բանկա-բութուլկեքի հետևում»,- ասել է նա։