ԱԺ-ում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը անդրադարձել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ հարցին․
«Առաջին նախագահի հետ կապված հարգելի պատճառ կա, որի մասին չեմ կարող խոսել։ Մերժման հարց չի եղել։ Զուտ՝ հանգամանքներով պայմանավորված»։
Հարցին՝ գուցե դե՞մ է շարժմանը, Գալստանյանը պատասխանեց. «Ուրիշ պատճառ կա, երեխեք, չեմ կարող դրա մասին խոսել։ Ընդ որում, եթե որևէ մեկը որևէ կերպ որևէ պատճառ ասեր, կասեի՝ այս պատճառով։ Ոչ մի խնդիր չկա»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ խոսել է և Լևոն Զուրաբյանի, և առաջին նախագահի գրասենյակի ղեկավարի հետ։ Նրա խոսքով՝ անձնական հարաբերությունները շատ նորմալ են, որևէ խնդիր չկա. «ՀԱԿ-ի տղաների հետ մի քանի անգամ խոսել ենք։ Տարբեր մոտեցումներ են եղել՝ որոշ հարցերի շուրջ համաձայնվել, որոշների հետ չհամաձայնվել»։