Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե իրենց պայքարի մարտավարությունը փոխվել է։ Նա նշել է նաև, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ քննարկվող հարցերի թվում է լինելու նաև վարչապետին անվստահություն հայտնելը.
«Մեր պայքարը եռաշերտ է, և սա նման չէ մինչև հիմա եղած բոլոր արդար պայքարներին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոսն ԱԺ է եկել՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպելու համար։