Քաղաքական

«Կշարունակենք ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված աջակցությունը». Սեժուրնե

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։

«Մենք շարունակելու ենք պաշտպանության ոլորտում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը, բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում, և մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք՝ սուվերենության հարգանով ու էսկալացիայի կամքի»,- ասել է նա՝ հավելելով,- «Կշարունակենք ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված աջակցությունը, մասնավորապես էներգետիկ տրանզիցիան և ջրի կառավարումը»:

Ստեֆան Սեժուրնեն նաև նշել է, թե աջակցում են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։

Նախարարը նաև նշել է, թե Իր այս այցը հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի և նախագահի կողմից. «Կարելի է ասել, սա պետության հանձնառության շարունակականությունն է դրսևորում, մեր պաշտպանած արժեքների փոփոխություն չի լինելու»: